Բաժին. Տնտեսական

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ

Բրիտանական Ernst & Young (E&Y) աուդիտորական ընկերությունը ու Oxford Economics-ը կազմել են աշխարհի ամենաարագ զարգացող 25 երկրների վարկանիշը` ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տաս տարիների ընթացքում աշխարհի առավել արագ զարգացող երկրներում գրանցված իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի ցուցանիշները: Ըստ վարկանիշի` առաջին հորիզոնականում հայտնվել է Քաթարը: Այս երկիրը 2000-2010 թվականների ընթացքում գրանցել է տարեկան միջինը 13% տնտեսական աճ: Վարկանիշի առաջատար եռյակում են հայտնվել նաև Չինաստանը և Ղազախստանը` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Լավագույն հնգյակը եզրափակում են Հնդկաստանն ու Վիետնամը:

Նշենք, որ վարկանիշը կազմելիս վերլուծաբանները դիտարկել են BRICS անդամ երկրները (Բրազիլիա,Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ), ինչպես նաև Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի` տնտեսական զարգացվածությամբ առավել ակտիվ երկրները:

Քաթարը,  Ernst & Young-ի տվյալներով, աշխարհում առաջատար է նաև մեկ բնակչին բաժին ընկնող ներդրումների ծավալով` 1.6 հազար դոլար: Այս ցուցանիշով աշխարհում երկրորդը Չիլին է, երրորդը` ԱՄԷ-ն:

Share