Բաժին. Տնտեսական

GENERAL ELECTRIC-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 57% ԱՃ

Ամերիկյան General Electric Co. (GE) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի հուլիս-սեպտմեբեր ամիսների ֆինանսական արդյունքները:   Հրապարակած հաշվետվության համաձայն`նշված ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է  57%-ով և կազմել  3,22 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել է  35,367 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ:

Share