Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԿԱՃԵՆ

Մի շարք վերլուծաբանների և փորձագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ՏՏ ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների շուկայական արժեքները կշարունակեն աճել: Այսպես, սպասվում է, որ ամերիկյան Apple ընկերության շուկայական արժեքը մեկ տարվա ընթացքում կաճի շուրջ 25%-ով, որի արդյունքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կհավասարվի 495 ԱՄՆ դոլարի: Միևույն ժամանակ, ըստ կանխատեսումների` HP-ի  շուկայական գինը կաճի 30%-ով, և ընկերության մեկ բաժնետոմսի գինը կկազմի 30 ԱՄՆ դոլար: Փորձագետները կանխատեսում են նաև eBay ընկերության շուկայական արժեքի աճ, ըստ որի` արդեն 2012 թվականին ընկերության շուկայական արժեքը կավելանա 24%-ով, և մեկ բաժնետոմսի արժեքը կկազմի 40 ԱՄՆ դոլար:
Share