Տնտեսական

Գերմանիայում հոկտեմբերին տարեկան գնաճն արագացել է մինչեւ 10.4%

Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

«(Գնաճի) տեմպերը նորացրել են հերթական ռեկորդը Գերմանիայի միավորման ժամանակներից ի վեր»,- ասել է գերատեսչության ղեկավար Գեորգ Տիլը: Ըստ որում՝ Դաշնային վիճակագրական գերատեսչությունում նշել են, որ առանձնապես աճել են Էներգակիրների գները, ինչն Էական ազդեցություն է գործել գնաճի մակարդակի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share