Բաժին. Տնտեսական

MAIL.RU-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՀԱՍՈՒՅԹԻ 59% ԱՃ

Ռուսական Mail.ru Group ինտերնետային հոլդինգն ամփոփել և հրապարակել է իր գործունեության ֆինանսական արդյունքները: Համաձայն ամփոփ եռամսյակային հաշվետվության`  2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով ընկերության հասույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 59%-ով և կազմել 124,9 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2011 թվականի արդյունքով ինտերնետ-հոլդինգի հասույթը տարեկան կտրվածքով կգրանցի 50% աճ:

Նշենք, որ Mail.ru Group ինտերնետ-հոլդինգին են պատկանում Mail.ru և “Одноклассники.ru” ինտերնետային ընկերությունները, “ВКонтакте”-ի բաժնետոմսերի մոտ 40%-ը: Mail.ru Group-ն իր մասնաբաժինն ունի նաև Facebook և Zynga ընկերություններում:

Share