Տնտեսական

Եգիպտոսում գնաճը հասել է 16.2%

Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16.2%: Այս մասին հայտնում է Reuters-ը:

12-ամսյա գնաճն այս տարվա հոկտեմբերին եղել է ամենաբարձրը 2018 թվականի հոկտեմբերից հետո: 2018 թվականի հոկտեմբերին այն հասել էր 17.68 տոկոսի: Աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, դպրոցների ուսման վարձով և այլն:

Share