Բաժին. Տնտեսական

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ BARCLAYS ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Բրիտանական Barclays բանկային խումբը վաճառել է իր ռուսական ակտիվները: Վերջիններիս նոր սեփակաանտերեր են դարձել բանկի հետ փոխկապակցված ներդրողները: Մասնավորապես, բրիտանական բանկի ռուսական ակտիվների մի մասի նոր սեփականատեր է դարձել Իգոր Կիմը: Մյուս գնորդների անունները դեռևս չեն հրապարակվում:

Նշենք, որ կնքված համաձայնագրի համաձայն՝ բրիտանական բանկի ռուսական ակտիվների գնորդները դեռևս ինն ամիս իրավունք կունենան օգտագործել բանկի «Barclays» անվանումը: Սպասվում է, որ բանկի նոր սեփականատերերը բրիտանական այս ֆինանսական խմբի ռուսական ակտիվների հիմքի վրա կստեղծեն Ռուսաստանի բանկային համակարգի մասշտաբներով խոշոր նոր բանկ: Նշենք, որ Barclays-ը հայտարարել էր ռւոսական ակտիվների վաճառքի մասին 2011 թվականի փետրվարին:

Share