Տնտեսական

Նախատեսվում է ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի կշռի էական մեծացում և դրա հաշվին պետական բյուջեի պակասուրդի ավելացում

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց՝ կառավարությունը նախատեսում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5.9 տոկոսի, սակայն դրա հաշվին կավելանա պետական բյուջեի պակասուրդը ՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023-ի պետբյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերը ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում», – ասում է Գալստյանը:

Մարտին Գալստյանի դիտարկմամբ՝ ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից: ԿԲ-ն կարևորում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնի պահպանումը և դրան համահունչ ընթացիկ ծախսերի հնարավորինս սահմանափակումն ու կապիտալ ծախսերի որդեգրված քաղաքականության արդյունավետ իրականացումը:

2023-ի համար սպասվող և ընթացիկ տարվանից շարունակվող ամբողջական պահանջարկի զգալի աճի պայմաններում մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից ԿԲ-ն կարևորում է շեշտադրել զգալի հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:

Share