Տնտեսական

Եվրոպան սկսել է օգտագործել պահեստարանների գազը

Եվրոպան նոյեմբերի 14-ից սկսել է օգտագործել իր ստորգետնյա պահեստարանների գազը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Նոյեմբերի 14-ի արդյունքներով՝ գազի պաշարները կրճատվել են 0,01 տոկոսային կետով՝ մինչև 95,6 տոկոս:

Գազի զուտ օգտագործման (օգտագործումից հանած ներմղում) անցել են Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Ռումինիան: Gas Infrastructure Europe ասոցիացիան նշում է, որ պահուստների օգտագործման սեզոնն այս տարի սկսվել է ամենաուշը դիտարկումների պատմության ողջ ընթացքում (2011 թվականից ի վեր):

Նախորդ առավել ուշ ժամկետը գրանցվել է 2013 թվականին, երբ պահուստներն սկսել են պակասել նոյեմբերի 4-ից: «Գազպրոմ»-ում նախազգուշացնում են, որ «ծանրաբեռնվածությունը Եվորպայի գազի ստորգետնյա պահեստարանների վրա ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարիներին՝ կապված լոգիստիկայի և եվրոպական շուկայի գազամատակարարման աղբյուրների փոփոխության հետ: Եվրոպայում սաստիկ ցրտեր են սկսվել, որոնք ավելի կսաստկանան այս հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Եվրոպայի պահեստարանների գազի օգտագործումը միայն ավելանալու է:

Share