Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 9.31 մլրդ դոլար, առաջատարը գործընկերը Ռուսաստանն է

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 9.307 մլրդ դոլար, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.578 մլրդ դոլարով կամ 62.46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.208 մլրդ դոլար։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 80.49%-ով կամ 1.431 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1,209 մլրդ դոլար, աճ՝ 42.51%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 495.98 մլն դոլար, աճ՝ 45.16%։

Չորրորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 330.95 մլն դոլար, աճ 61.87%։ Հինգերորդ տեղում է Իտալիան՝ 236.25 մլն դոլար, աճ՝ 13.43%։ Վեցերորդը Վրաստանն է՝ 231.25 մլն դոլար, աճ՝ 73.0%։ Յոթերորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 217.24 մլն դոլար, անկում՝ 14.77%։ Ութերորդը Բուլղարիան է՝ 203.3 մլն դոլար, աճ՝ 4.28%։ Իններորդ տեղում Նիդերլանդներն են՝ 198.68 մլն դոլար, աճ՝ 33.19%։ Տասնյակը եզրափակում է Իրաքը՝ 169.01 մլն դոլար, աճ՝ 44.73%։

Ինչ կայանում է երկրների խմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 75.39%-ով և կազմել 3.478 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3.371 մլրդ դոլար, աճ՝ 82.67%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 38.37%-ով և կազմել 1.580 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 63.18%-ով և կազմել 4.248 մլրդ դոլար։

Share