Տնտեսական

Հայաստանի ներկայացուցիչները դարձել են Ռոսատոմի Global Atomic Quiz 2022 միջազգային նախագծի մրցանակակիրներ

Ռոսատոմն ամփոփել է Global Atomic Quiz 2022 միջազգային կրթական նախագծի արդյունքները, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրը։ Մրցույթի հաղթող են ճանաչվել ամենաշատ միավորները հավաքած 100 մասնակիցներ։ Մրցանակակիրներ ճանաչվեցին մասնակիցներ Ռուսաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Վիետնամից, Հունգարիայից, Բելառուսից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Հաղթողների ցուցակը հրապարակված է quiz.atomforyou.comկայքում։ Ընդհանուր առմամբ, այս տարի նախագիծը առցանց համախմբել է ավելի քան 7 հազար միջուկային էնտուզիաստների աշխարհի ավելի քան 35 երկրներից:

Բոլորը կարող էին մրցել մրցանակների համար՝ ճիշտ և արագ պատասխանելով հնարավորինս շատ հարցերի: Ճիշտ պատասխանների քանակի և վիկտորինան անցնելու արագության հիման վրա կազմվել է հաղթողների ավտոմատ վարկանիշ։ Նրանք կստանան յուրահատուկ նվերների հավաքածու՝ օրիգինալ NUCLEUS սեղանի խաղ, նոթատետր, որի շապիկը նկարազարդված է արհեստական բանականության կողմից, անսովոր օրացույց «Ատոմային տրամարություններ» և արևտրի պայուսակ՝ պատրաստված վերամշակված պլաստիկից:

2022 թվականի ծրագրի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում, Բանգլադեշում, Վիետնամում, Ուզբեկստանում և Ղազախստանում դպրոցականների և ուսանողների համար անցկացվեցին առկա հատուկ միջոցառումներ։ Բոլոր մասնակիցները կարողացան ոչ միայն ստուգել իրենց գիտելիքները և ստանալ հիշարժան մրցանակներ, այլև նոր բան սովորել հրավիրված փորձագետներից, ովքեր մանրամասն վերլուծեցին գիտահանրամատչելի վիկտորինայի բոլոր հարցերը։

Global Atomic Quiz 2023 սպասելիս յուրաքանչյուրը կարող է ստուգել իր գիտելիքները՝ լրացնելով 2021 և 2022 թվականների վիկտորինայի հարցերը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ quiz.atomforyou.com.

Global Atomic Quiz-ը Ռոսատոմի ամենամյա միջազգային կրթական նախագիծն է: 2022 թվականին նախաձեռնությունն անցկացվեց երրորդ անգամ։ Իր գոյության ընթացքում նախագիծն արդեն գրավել է շուրջ 30 հազար մարդու ուշադրությունն աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Վիկտորինան հասանելի էր 11 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունգարերեն, բենգալերեն, վիետնամերեն, ուզբեկերեն, ղազախերեն և հայերեն:

Share