Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 2.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5,512.3 հազար լիտր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 2.2%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 2.9 անգամ և կազմել 3,486.7 տոննա։ Պանրի արտադրությունն աճել է 3.7%-ով և կազմել 19,337.1 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել է 2.8%-ով և կազմել 1,290.0 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 5.5%-ով և կազմել 6,678.5 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 16.3%-ով և կազմել 4,088.1 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 35.7%-ով և կազմել 8,681.5 հազար լիտր։

Share