Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,451.6 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.0%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 4.1%-ով և կազմել 9,542.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 44.2% և կազմել 2,181.4 տոննա։

Share