Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ

Վերջին երեք ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ Ճապոնիայի կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականցրել է ինտերվենցիա՝ այս երկրի ազգային արժույթի` յենի դիրքերը թուլացնելու նպատակով: Հատկանշական է, որ Ճապոնիայի իշխանությունները որոշում ընդունեցին  միջամտել, երբ երկրի ազգային արժույթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հասավ իր պատմական առավելագույն մակարդակին: Մեկնաբանելով արժութային ինտերվենցիա իրականացնելու որոշումը` Ճապոնիայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները նշել են, որ այն ներկայիս պայմաններում անհրաժեշտ քայլ էր և ուղղված է պայքարելու «սպեկույլատիվ» փոխարժեքի դեմ:

Ինտերվենցիայի իրականացման արդյունքում յենի փոխարժեքը կրճատվել է 4%-ով և կազմել 79 յեն/ԱՄՆ դոլար` մինչ այս սահմանված ռեկորդային 75,31 յեն/ԱՄՆ դոլարի դիմաց:

Նշենք, որ վերջին անգամ Ճապոնիայի կենտրոնական բանկն արժութային ինտերվենցիա էր իրականացրել օգոստոսին:

Share