Բաժին. Տնտեսական

CREDIT SUISSE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Շվեյցարական խոշորագույն Credit Suisse բանկը հրապարակել է 2011 թվականի  երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  հետ համեմատած, կրճատվել է 11%-ով և կազմել 560 մլն եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 5,48 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով բանկը գրանցել է զուտ շահույթի 39% անկում (2.1 մլրդ եվրո):

Share