Տնտեսական

Գերմանիայում հոկտեմբերին արտադրողական գները (սեպտեմբերի համեմատ) ընկել են 4.2%

Գերմանիայում հոկտեմբերին արտադրողական գներն ամսական արտահայտությամբ 4,2 տոկոսով ընկել են՝ նվազում գրանցելով 2020 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ: Այդ մասին ցույց են տվել Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները:  Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն աճի Էին սպասում միջին հաշվով 0,9 տոկոսով:

Տարեկան արտահայտությամբ արտադրողական գների աճի տեմպերը սեպտեմբեր ամսվա 45,8 տոկոսից դանդաղել են մինչեւ 34,5 տոկոս, երբ ցուցանիշն առավելագույնն է եղել 1949 թվականին հաշվառումներ անելու սկզբից ի վեր:  Փորձագետներն սպասում Էին ավելի չափավոր դանդաղում՝ մինչեւ 41,5 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Գերմանիայում Էներգակիրների արժեքը հոկտեմբերին աճել է 85,6 տոկոսով՝ սեպտեմբերին ավելի քան կրկնակի (132,2 տոկոս) ավելանալուց հետո: Այդ թվում՝ բնական գազը թանկացել է 2,3 անգամ (125,6 տոկոսով), էլեկտրաԷներգիան՝ 2 անգամ (90,3 տոկոսով):  PPI ինդեքսի բարձրացումն առանց էներգակիրների արժեքի հաշվառման կազմել է 13,7 տոկոս: Միջանկյալ ապրանքների արտադրողական գներն ավելացել են 15,9 տոկոսով, այդ թվում՝ մետաղներինը՝ 21 տոկոսով: Տեւական օգտագործման սպառողական ապրանքների արժեքի աճը կազմել է 11,3 տոկոս, արտադրության միջոցներինը՝ 7,8 տոկոս:

Share