Տնտեսական

Կարեն Ճշմարիտյան. Եկամուտների համատարած հայտարարագրման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եկամուտների համատարած հայտարարագրմանը։

«Եկամուտների համատարած հայտարարագրումն առանց ծախսերի հայտարարագրման՝ ճիշտ նույն կարգի «անախրոնիզմ» է, ավելորդ է, և վնասակար է տնտեսությանը, ինչպես՝ «կանխիկի  սահմանափակման», «աղը սեղանին չդնելու», «շահութահարկի կանխավճարի», «ապօրինի գույքի բռնագանձման», «հակածխախոտային օրենսդրության», «շահաբաժնի («դիվիդենտի») հարկման», «արտահանման տուրքի», «միկրոբիզնեսի համար ՀԴՄ կտրոնների պարտադիր պահանջի» և տարբեր պետությունների (հիմնականում՝ ձախողված) օրենսդրություններից ծաղկաքաղ արված և անհաջող կերպով կապկած նմանատիպ օրենսդրական կարգավորումները», – գրել է տնտեսագետը։

Հիշեցնենք` գործադիրն առաջարկում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 2023 թվականից։ Այն կիրականացվի փուլային համակարգով` ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Նախագիծն անհետաձգելի կարգով կքննարկվի Ազգային ժողովում։

Share