Բաժին. Տնտեսական

NISSAN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 12% ԱՆԿՈՒՄ

Ճապոնական հայտնի ավտոարտադրող Nissan Motor ընկերությունը հրապարակել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 12%-ով և կազմել 2,34 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,56 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթը տարեկան կտրվածքով աճել 1,1%-ով և կազմել 55,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք  նաև, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած , կրճատվել է 3,3%-ով և կազմել 1,26 մլրդ ԱՄՆ դոլար:
Share