Բաժին. Տնտեսական

SONY-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Ճապոնական Sony Corp.-ը վերանայել է ընթացիկ տարվա վերաբերյալ իր սպասումներն ու ներկայացրել առավել վատ կանխատեսումներ: Այսպես, ընկերության նոր կանխատեսումների  համաձայն՝ 2011-2012 ֆինանսական տարին Sony-ն կամփոփի 1,2 մլրդ ԱՄՆ դոլար վնասով: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` նման վատատեսական կանխատեսումների հիմնական պատճառներն են յենի կայուն դիրքերն ու ԱՄՆ-ում  ընկերության վաճառքի ծավալների շարունակական անկումը:

Նշենք, որ 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 60 մլրդ ԱՄՆ դոլար:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:

Share