Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 15.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 706.3 հազար տոննա ցեմենտ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.3%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 76,643.4 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալները կազմել են 1 475 540.1 մ3։ Գիպսի արտադրությունն աճել է 30.8%-ով և կազմել 28,562.0 տոննա։ Կրի արտադրությունը նվազել է 33.1%-ով և կազմել 23,034.7 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 9.4%-ով և կազմել 2,610.7 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 20.4%-ով և կազմել 37,470.5 տոննա։

Share