Բաժին. Տնտեսական

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՆ ԿԿՈՐՑՆԻ 512 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Արժութային ինտերվենցիայի իրականացման արդյունքում Ճապոնիան կարող է կորցնել մոտ 512 մլրդ ԱՄՆ դոլար: Այսպիսին է JPMorgan Chase & Co.-ի փորձագետների գնահատականը:

Հիշեցնենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ Ճապոնիայի կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականցրել է ինտերվենցիա՝ այս երկրի ազգային արժույթի`յենի դիրքերը թուլացնելու նպատակով:  Ճապոնիայի իշխանությունները որոշում էին ընդունել միջամտել, երբ երկրի ազգային արժույթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել էր իր պատմական առավելագույն մակարդակին:

PMorgan Chase & Co.-ի փորձագետների կանխատեսումների համաձայն`  2012 թվականի սեպտեմբեր ամսին ճապոնական յենի փոխարժեքը կկազմի 72 յեն/ԱՄՆ դոլար:

Share