Բաժին. Տնտեսական

Բորսաներ – 21/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.29%-ով և կազմել 79.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.96%-ով և կազմել 87.89 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1745.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.58%-ով և կազմել 21.16 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.04%-ով և կազմել 999.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.10%-ով և կազմել 2379.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 7880.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.46%-ով և կազմել 2101.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 24983.00 դոլար, անագի գինը նվազել է 6.64%-ով և կազմել 21159.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.12%-ով և կազմել 2906.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.96%-ով և կազմել 43871.94 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 33700.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 3949.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 11024.51 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 14379.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 6634.45 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 7376.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.16%-ով և կազմել 1122.29 կետ:

Share