Բաժին. Տնտեսական

LENOVO-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 88% ԱՃ

Անհատական համակարգիչների արտադրության ոլորտում աաջատար չինական Lenovo Group-ը հրապարակել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ նշված ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 88%-ով և կազմել  144 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 35,2%-ով և կազմել 7,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների արտադրության ոլորտում Lenovo-ի մասնաբաժինը հասել է 13,5%-ի: Այս ժամանակահատվածում ընկերությունն արտադրել է 12,6 մլն համակարգիչ, որի արդյունքում առաջ է անցել Dell ընկերությունից և շուկայում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Շուկայի առաջատն այժմ ամերիկյան HP ընկերությունն է:

Share