Տնտեսական

ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 9600, աշխատողին չգրանցելու` 1187 դեպք. ՊԵԿ-ը ստուգումների արդյունքները

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին իրականացվել է ՀԴՄ-ների կիրառման կանոնների պահպանման 16 հազար ստուգում, որից 9600-ի դեպքում արձանագրվել է խախտում: Կիրառվել է 2.3 մլրդ դրամի տուգանք, ինչը 15 տոկոսով կամ 3 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Տուգանք կիրառելիս արդեն նոր կարգով են առաջնորդվում։ Նախորդիվ ՀԴՄ կիրառման կանոնների ժախտման երկրորդ և հաջորդ դեպքում տնտեսվարողին գործունեության ժամանակավոր կասեցում էր սպասվում, իսկ հիմա 200 հազար դրամի տուգանք է կիրառվում և գանձվում նախորդ եռամսյակի շրջանառության 0,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամ։  Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2300 տնտեսվարողի մոտ ստուգվել են չգրանցված աշխատողների առկայությունը։ 1187 խախտում է գրանցվել1911 չգրանցված աշխատող։

Յուրաքանչյուր չգրանցված աշխատողի դեպքով տուգանքաչափը 250 հազար դրամ է։ Այսպիսով, 478 միլիոն դրամի տուգանք է կազմվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրությունից 24 տոկոսով ավել։

«Այժմ ավելի ու ավելի ենք գնում ավելի թիրախային ստուգումներ իրականացնելուն, որպեսզի ստուգումները լինեն ավելի արդյունավետ: Իրականացվում է ռիսկերի գնահատում, որից հետո նոր գնահատված ռիսկերի հիման վրա նախաձեռնվում են ստուգումները»,- հայտնել է Հարկ վճարողների ընթացիկ հսկողության տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը։

Share