Բաժին. Տնտեսական

ՍՏԵՂԾՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել100% պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը և սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ դրամով` ծրագրով նախատեսված 1 մլն 7հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով`  համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի:

Միևնույն ժամանակ, այս ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են` շահույթի ստացման նպատակով իր գործունեությամբ աջակցել Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրի համընդհանուր նպատակին, մասնավորապես` գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամտի ավելացմանը` դրանք կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային և միջազգային շուկա։ 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս ծրագրից ևս կառավարությունը մեծ ակնկալիք ունի, որ արտադրողականությունն էապես պետք է աճի։

Share