Տնտեսական

Երևանի կշիռը երկրի ՀՆԱ-ում ամենաբարձրն է

Երկրի ՀՆԱ ցուցանիշներով առաջատարը մայրաքաղաք Երևանն է:

Վերջինիս կշիռը ՀՆԱ-ում ավելին է, քան Հանրապետության մյուս բոլոր մարզերը միասին: Այն կազմում է 59,9 տոկոս։ Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից:

Երևանին հաջորդում են երևանամերձ մարզերը՝  Արարատ (6.8%), Կոտայք (6.6%), Արմավիր (5.6%): Սյունիքի ցուցանիշը կազմում է 5.7%, Շիրակն ու Լոռին 3.4-ական տոկոս, Գեղարքունիքը՝ 3.2%, Արագածոտնը՝ 2.4%, Տավուշը՝ 1.9%, Վայոց ձորը՝ 1.1%:

Share