Տնտեսական

ԵՄ-ի երկրների մեծ մասը համաձայն է ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանել 65-70 դոլարը

Եվրամիության (ԵՄ) երկրների մեծ մասը համաձայն է ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն շեմ սահմանել, սակայն Լեհաստանը հանդես է գալիս մեկ բարելի դիմաց 30 դոլար առավելագույն շեմ սահմանելու օգտին:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico թերթի աղբյուրներին: Ինչպես գրում Է հրատարակությունը, Եվրոպական Միության երկրների դեսպաններն «առավոտից մինչև ուշ գիշեր» քննարկել են գների առավելագույն շեմի ամենաբարձր մակարդակի հարցը, բայց չեն կարողացել համաձայնության հասնել: Լեհաստանը նաև ցանկանում է նավթի հարցը կապել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի հետ: ԵՄ երկու դիվանագետներ հրատարակությանը հայտնել են, որ Վարշավայի դիրքորոշումը ձգձգում է գների առավելագույն շեմի և սահմանափակումների հերթական փաթեթի շուրջ որոշման ընդունումը: Bloomberg գործակալությունը նոյեմբերի 23-ին հայտնել էր, որ ռուսական նավթի գնի սահմանափակման շուրջ ԵՄ անդամ երկրների բանակցությունները մտել են փակուղի:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Լեհաստանը և Բալթյան երկրները մերժել են Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանել մեկ բարելի դիմաց 65 դոլարը, քանի որ Եվրահանձնաժողովի այդ որոշումը համարել են «չափազանց շռայլ» Մոսկվայի համար: Զարգացած նավագնացությամբ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Հունաստանը և Մալթան, չեն ցանկանում, որ ռուսական վառելիքի գինն իջնի մեկ բարելի դիմաց 70 դոլարից:

Share