Տնտեսական

Խաղատնային և շահումով օնլայն խաղային բիզնեսի համար գործադիրը նոր կանոններ է առաջարկում

Օնլայն կազինոների արդեն գործող 600 հազար դրամ տուրքին կավելանա ևս 175 հազարը։ Այսօր այս մասին հնչեց գործադիրի նիստում։ Խոսքը վերաբերվում է ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքին։

ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունն այժմ զբաղվում են խաղատների, շահումով խաղերի հաշվառման ու հարկման համակարգի մշակմամաբ։

Եթե մինչ այս մայրաքաղաքում խաղատների գործունեության արգելք կար, ապա այսուհետ 100 միլիոն դոլարի ներդրման դիմաց կարելի է «ցանկացած տեղ» խաղատուն բացել։

Կառավարությունը հիմա էլ խնդիր ունի քննարկել, գտնել, ընդունել մեթոդաբանություն, որով կհաշվարկեն` 100 միլիոն դոլար ներդրումն արվել է, թե ոչ։

Share