Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 5-ին, աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ:

Սպիտակ քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին և ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի զարգացման ծրագրերը:

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ Դարիկ գյուղում (Ամասիայի տարածաշրջան), իր գործունեության 21 տարիների ընթացքում հետևողականորեն ներդրել է հողի մշակման, ցանքսի, կենդանիների տոհմային որակյալ ցեղատեսակների բուծման և խնամքի, կաթի վերամշակման, ինչպես նաև կերերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, իրականացրել ժամանակակից տեխնիկասարքավորումների ներկրում, նախատեսում է նաև տեղում գյուղտեխնիկայի հավաքման և նորոգման ծրագրերի իրականացում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 4 մարզերում` սեփական և վարձակալած շուրջ 1,620 հա ընդհանուր տարածքում, Դարիկ, Սպիտակ, Ղազանչի, Արագածավան, Հրազդան, Եղվարդ համայնքներում:

Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչ այսօր շուրջ 11մլն ԱՄՆ դոլարի մեծածավալ ներդրումներ է կատարել արտադրության արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Share