Բաժին. Տնտեսական

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9%

2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է և կազմել 9%: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին այս ցուցանիշի առավել բարձր մակարդակ: Ինչպես նշվում է ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ` հոկտեմբեր ամսվա արդյունքներով ամերիկյան տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը, նախորդ ամսվա համեմատությամբ, աճել է շուրջ 80 հազարով:
Հատկանշական է, որ երկրում զբաղվածության խթանման  նպատակով ԱՄՆ իշխանությունները մտադիր են մշակել նոր փաթեթ, որն ուղղված կլինի երկրում ներքին սպառման աշխուժացմանը և այդ կերպ նաև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծանը:
Share