Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՎՐՈՊԱՅԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

«Եվրոպային կհաջողվի հաղթահարել իր ֆինանսական խնդիրներն ու դուրս գալ պարտքային ճգնաժամից»,- նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նշել է, որ եվրոպական տնտեսությունը անմիջականորեն և ուղղակիորեն կապված է ամերիկյան  տնտեսության հետ, և եթե եվրոպական ֆինանսական խնդիրների լուծում չստանան, ապա ԱՄՆ-ն նույնպես կհայտնվի ճգմաժամային իրավիճակում:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Եվրոպան ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է, և հետևապես Եվրոպայի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը «նպատակահարման չէ» նաև ԱՄՆ-ին:

Օբաման պատրաստակամություն է հայտնել աջակցել Եվրոպային՝ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու իր բոլոր քայլերում:

Share