Բաժին. Տնտեսական

GOLDMAN SACHS. ՈՐՈՇ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻՆ

Մոտ ապագայում Եվրագոտու անդամ մի շարք երկրներ կարող են «կորցնել» իրենց վստահությունը եվրոպական միասնական արժույթի նկատմամբ և որպես արդյունք` որոշում ընդունեն կրկին վերադառնալ իրենց ազգային արժույթներին: Նման եզրակացության են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի փորձագետները: Վերջիններիս կարծիքով`  ներկայիս պայմաններում Եվրագոտու անդամ մի շարք երկրների, մասնավորապես, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Հունաստանի համար առավել նպատակահարմար է վերադառնալ իրենց սեփական դրամային համակարգերին, քան շարունակել հետագա եվրոպական ինտեգրացիան:

Միևնույն ժամանակ, Goldman Sachs-ի վերլուծաբանները գտնում են, որ եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից առավել կարևոր է եվրոպական կենտրոնական բանկի դերը: Ըստ վերլուծաբանների` այս կառույցը պետք է շարունակի պետական պարտատոմսերի գնման գործընթացը:

Share