Բաժին. Տնտեսական

AMD-Ն ԿԿՐՃԱՏԻ ՇՈՒՐՋ 1400 ԱՇԽԱՏԱՏԵՂ

Միկրոպրոցեսորների և գրաֆիկական լուծումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Advanced Micro Devices (AMD) ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ ամիսների ընթացքում կրճատել շուրջ 1400 աշխատատեղ: Նշենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմել է 12 հազար մարդ:

Ինչպես նշվում է AMD-ի պաշտոնական հայտարարության մեջ` աշխատատեղերի սպասվող կրճատումների արդյունքում ընկերությանը կհաջողվի տնտեսել մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: Այս գումարը կուղղվի էներգախնայող տեխնոլոգիաների արտադրության ընդլայնմանն ու նոր շուկաների գրամվմանը:

Advanced Micro Devices Inc. ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին և այժմ հանդիսանում է ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ զիջելով միայն Intel ընկերությանը:

Share