Բաժին. Տնտեսական

LIOYDS ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԿՐԵԼ Է 4,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

Բրիտանական Lloyds բանկային խումբն ամփոփել է 2011 թվականի առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի առաջին ինն ամիների արդյունքում բանկի զուտ վնասը կազմել է 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,65 ԱՄՆ դոլար:

Բանկի համախառն հասույթը հաշվետու ինն ամիսների արդյունքում աճել է 6%-ով և կազմել 16 մլրդ ԱՄՆ դոլար:

Բրիտանական Lloyds Banking Group-ը հիմնադրվել է 2009 թվականին՝  Lloyds TSB և HBOS բանկերի միաձուլման արդյուքնում: Վերջինիս աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է մոտ 104 հազար մարդ:

Share