Տնտեսական

ՄՊՀ նախագահը Փարիզում կմասնակցի ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին։

Համաժողովն անցկացվում է «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո, որին մասնակցելու են ՏՀԶԿ (OECD) անդամ և մի շարք այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ:

Share