Բաժին. Տնտեսական

ОPEC. 2035Թ.-ԻՆ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԿԿԱԶՄԻ 133 ԴՈԼԱՐ/ԲԱՐԵԼ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունն առաջին անգամ  հրապարակել է առավել երկարաժամկետ` մինչև 2035 թվականը, նավթի համաշխարհային գների իր կանխատեսումները: Նշենք, որ մինչ այժմ կանխատեսումները կատարվել են մինչև 2030 թվականի համար:

OPEC-ի հրապարակած World Oil Outlook 2011 հաշվետվության համաձայն՝ մոտական 10 տարիների ընթացքում նավթի համաշխարհային գները կտատանվեն  85–95 ԱՄՆ դոլար/բարելի սահմաններում: Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության կանխատեսումների` մինչև 2015 թվականը ածխաջրածինների օրական համաշխարհային սպառումը կաճի 5,3%-ով և կկազմի 92,9 մլն բարել:

ОPEC-ի վերլուծաբանների կարծիքով՝  2035 թվականին նավթի գինը կկազմի 133 ԱՄՆ դոլար/բարել:

ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share