Բաժին. Տնտեսական

ՔՐԻՍՏԻՆ ԼԱԳԱՐԴ. «ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Առավել զարգացած երկրները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային տնտեսության և վերջինիս հետագա զարգացման համար: Այսպիսի կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ)  ղեկավար Քրիստին Լագարդը` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է բոլոր երկրների համակարգվածությունն ու միասնականությունը: «Առկա ռիսկերի հաղթահարման ճանապարհին մեկ միասնական դիրքորոշման բացակայության դեպքում համաշխարհային տնտեսությունն իր վերականգնման համար կկորցնի շուրջ մեկ տասնամյակ», – նշել է ԱՄՆ ղեկավարը:

Որպես զարգացած երկրների տնտեսությունների համար առավել առաջնային խնդիրներ Քրիստին Լագարդն առանձնացրել է գործազրկության բարձր մակարդակն ու ֆինանսական շուկաների անկայունությունը:

Share