Բաժին. Տնտեսական

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԵԿԵԼ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Ռուսաստանը և Վրաստանը Ժնևում կնքել են երկկողմ համաձայնագիր, ըստ որի` Վրաստանն այլևս չի «խոչընդոտի» Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը:

Նշենք, որ Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որը դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթանում են շուրջ 17 տարի:

Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն` կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Share