Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ»

Եվրամիության ինտեգրման մոդելն անհրաժեշտ է փոխել. հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է փլուզվել: Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի համաժողովի շրջանակներում: Նա փաստել է, որ Եվրամիությունը ներկայումս գտնվում է «ապաինտեգրացման» փուլում:
«Եվրամիությունն այսօր գտնվում է մի այնպիսի իրավիճակում, երբ առաջնորդները, եվրոյի փրկության նպատակով, փորձում են ստեղծել տնտեսական միություն, որն իր բնույթով ճնշող է և առաջացնում է բացասական միտումներ», – նշել է Ջորջ Սորոսը:

 

Share