Բաժին. Տնտեսական

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԸՆԴԴԵՄ GOOGLE-Ի ԵՎ FACEBOOK-Ի

Ամերիկյան Yahoo!, Microsoft և AOL ինտերնետային ընկերությունները որոշել են համագործակցել ինտերնետային գովազդի ոլորտում` «միավորելով» իրենց գովազդային հարթակները: Այս երեք ընկերություններն իրենց «գովազդային» համագործակցության շրջանակներում կփորձեն մեծացնել ինտերնետային գովազդի շուկայի իրենց մասնաբաժինները:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբաննները` Yahoo!, Microsoft և AOL ընկերությունները նման քայլով առաջին հերթին փորձում են «դիմադրել» ամերիկյան ինտերնետային գովազդի շուկայի առաջատարներին, մասնավորապես, Facebook-ին և Google-ին: 

Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Facebook և Google ինտերնետային ընկերությունները ակտիվորեն գրավում են ամերիկյան գովազդային շուկան:  eMarketer վերլուծական կազմակերպության կանխատեսման համաձայն՝ այս տարվա արդյունքներով Facebook-ը կդառնա ամերիկյան առաջատար օնլայն-գովազատուն:

Share