Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.2 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով Չինաստանը կրկին առաջ է անցել ԱՄՆ-ից` դառնալով աշխարհի խոշորագույն ավտոշուկան:  Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում չինական ավտոշուկայում իրացվել է 1.22 մլն ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 1.5%-ով:

Չինաստանի Ավտոարտադրողների Ասոցիացիայի (CAAM) կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները, տարեկան կտրվածքով, կգրանցեն շուրջ 5% աճ: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել էին ավելի քան 30%-ով:

Ավտոմեքենաների վաճառքի ծավալներով ներկայումս առաջատար Չինաստանին և վերջինիս գլխավոր մրցակից ԱՄՆ-ին հաջորդում է Ճապոնիան:

Share