Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ ԿԶՐԿՎԵՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԻՑ

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի բանկիրների պարգևավճարները կկրճատվեն 20-30%-ով: Միևնույն ժամանակ, ամերիկյան ֆինանսական կառույցների ղեկավարների մեծ մասը կզրկվեն իրենց բոնուսներից` պայամանավորված ֆինանսական շուկայի անկայունությամբ և տնտեսական աճի դանդաղ տեմպերով:

Նշենք, որ այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքում ամերիկյան խոշորագույն բանկերը, մասնավորապես,  Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն և  JPMorgan’s-ը  կրճատել էին իրենց թոփ-մենեջերների բոսուսները շուրջ 10%-ով:

Հիշեցնեք, որ 2010 թվականի արդյուքներով ԱՄՆ-ի բանկիրների պարգևաճարները հասել էին ռեկորդային չափերի՝ կազմելով 135 մլրդ ԱՄՆ դոլար:

Share