Բաժին. Տնտեսական

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՏՄՊՊՀ-Ի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր` նոյեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմամբ։

Այսպես, այուհետ հանձնաժողովը հնարավորություն կունենա ապրանքային շուկաների ուսումնասիրության, այդ շուկաներում հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի առկայության և օրենքով սահմանված այլ դրսևորումների բացահայտման համար հարկային ծառայության մարմիններից տվյալ ապրանքային շուկաների և դրանց մասնակիցների վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։

Share