Տնտեսական

ՀԾԿՀ-ում Վերանայվում են էլեկտրաէներգիայի սակագները

Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սկագինը կփոխվի, թե ոչ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացնում է՝ ՀԾԿՀ-ում վերանայման գործընթացը սկսվել է: Ինչ որոշման կհանգեն, կիմանանք 7-10 օրից, երբ հանձնաժողովում ի մի կբերեն էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները:

Լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացիները հաճախ դժգոհում են «Վեոլիա Ջուր» ընկերության մատուցած ծառայություններից, արդյոք ՀԾԿՀ-ն սա հաշվի առնում է ջրի սակագնի վերանայման ժամանակ, Գարեգին Բաղրամյանը նկատեց՝ սպասարկման որակի չափանիշները, ցավոք, ներառված չեն սակագնի որոշման հարցում:

«Դա ներկայացված է որպես պայմանագրային պարտավորություն: Սպասարկամն որակի չափանիշներ կան և պայմանագրում, և հանձնաժողովի կողմից սահմանված ջրօգտագործման կանոններում: Այիսնքն, անկախ ամեն ինչից՝ պարբերաբար հսկվում են և հանձնաժողովի մոնիթորինգի խմբի կողմից, և Ջրային կոմիտեի կողմից»:

Տուգանքաչափեր, այնուամենայնիվ, կան: Որոշ խախտումների համար ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթներ կան: Տուգանքները գնում են պետբյուջե, իսկ ջրի գնագոյացումը պայմանավորված է ջրամատակարարման փաստացի ծավալով, սղաճով և էլեկտրաէներգիայի սակագնով:

Share