Բաժին. Տնտեսական

KIA MOTORS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 18,2%ԱՃ

Հարավկորեական ավտոարտադրող Kia Motors ընկերությունը ամփոփել է 2011 թվականի առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանասկան հաշվետվության համաձայն՝ հունվար-հոկտեմբեր  ժամանակահատվածում արտադրանքի վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 18,2%-ով և կազմել 2,044 մլն ավտոմեքենա:

Ընդ որում՝ Հյուսիսային Ամերիկայում ընկերության արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են 33,5%-ով, Չինաստանում գրանցվել է վաճառքի ծավալների 28,7% աճ, Եվրոպայում՝ 20,6% աճ, իսկ Կորեայում՝ 3,5%:

Նշենք, որ միայն հոկտեմբեր ամսվա արդյունքներով վաճառքի համաշխարհային ծավալներն աճել են 18,8%-ով և կազմել 216,603 հազար մեքենա:

Kia Motors ընկերությունը հիմնադրվել է 1944 թվականին: Ընկերության գործունեություն է ծավալում աշխարհի ութ երկրում, որտեղ աշխատողների թիվը գերազանցում է 40 հազարը:

 

Share