Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԿԱԶՄՈՒՄ

Հունաստանի նորընտիր վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ կողմ է, որ Հունաստանը մնա Եվրագոտու կազմում: Վերջինս կարևորել է, Եվրամիության  հետ համաձայնեցված տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, քանի որ հակառակ դեպքում Հունաստանին «սպառնում» է դեֆոլտ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից Հունաստանի առջև դրվել են նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Հունաստանին կտրամադրվի 110 մլրդ եվրոյի վարկային միջոցների հերթական տրանշը: Այս նախապայմաններից է, մասնավորապես, բյուջեի պակասուրդի կրճատումը:

Հունաստանը հայտարարել էր, որ պատրաստ է կատարել բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Հունաստանը պարտավորվել է 2011 թվականին բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 7,6%-ը:

Հատկանշական է, որ բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով արդեն իսկ կրճատվել են բյուջեի որոշ ծախսեր. աշխատանքից ազատվել են 30 հազար պետական աշխատողներ:

Share