Տնտեսական

Հոկտեմբերին անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել

2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 36.7%-ը։

Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տվյալներից։ Օտարման գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 34.1%-ը գրանցվել է Երևան քաղաքում, առավել ցածրը՝ 1.3%` Վայոց ձորի մարզում։
Հանրապետությունում հոկտեմբերին գրանցված օտարման գործարքները սեպտեմբերի համեմատությամբ նվազել են 5.9%-ով, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 11.1-%-ով։

Share