Բաժին. Տնտեսական

FOREX ՇՈՒԿԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 7–ից 11-ն ընկած ժամանակահատվածում, Forex շուկայում զգալի էր մեծ պասիվություն, ինչի պայմաններում շուկայի ուղղությունը հիմնականում սահմանվում էր եվրոպական երկրների նորություններով: Նախորդ շաբաթվա առաջին իսկ օրից ներդրողների ողջ ուշադրությունն ուղղված էր Հունաստանի վրա, որտեղ վարչապետը հրաժարական տվեց: Ուշադրության կենտրոնում էր նաև Իտալիան, որտեղ նույնպես սպասվում էր  վարչապետի հրաժարական: Այս պայմաններում եվրոն «չկարողացավ» 1,3850-ից վեր բարձրանալ` դրա հետ մեկտեղ հույս թողնելով, որ այս երկու երկրների նոր կառավարությունները կիրականացնեն ճգնաժամից դուրս գալու ծրագիրը:  Այս փաստը նպաստեց եվրոպական արժույթների կայունացմանը և թույլ չտվեց եվրոյին նվազել 1,3700-ի կետից ներքև:  

Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` ընթացիկ շաբաթվա արդյունքներով շուկան առավելապես հետքրքրված կլինի Իտալիայի խորհրդարանի քվեարկության արդյունքներով` երկիրը պարտքային ճգնաժամից դուրս հանելու համար կոշտ միջոցների փաթեթի ընդունման վեաբերյալ: Այդ արդյունքները ուղղակիորեն կսահմանեն եվրոյի ճակատագիրը մոտակա, և, միգուցե, նաև հաջորդ շաբաթվա համար: Ըստ վերլուծաբանների գնահատականների` եվրո/դոլար զույգը, որին այդպես էլ չհաջողվեց բարձրանալ 1,38-ից վերև, կարող է արդեն այս շաբաթ նորից նվազել 1,3550-ի շրջակայք` կազմելով 1,3550-1,3900 շարժման միջակայք:

Ֆունտ/դոլար զույգի համար հիմնական պահպանման մակարդակը կլինի 1,5800-ը, իսկ աճի դեպքում` մոտակա դիմադրությունը տեղակայված կլինի 1,6200-ի վրա:

Դոլար/յեն զույգը, ըստ կանխատեսումների, կշարունակի նվազել բազմամյա մինիմումի մակարդակի մոտ: Այսպիսով, մոտակա պահպանման մակարդակը կլինի 76,00: Զույգի աճը կսահմանափակվի 78,50 մակարդակով:

Share