Տնտեսական

ՊԵԿ. Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ  ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։

Եկամտային հարկի վճարման քայլերն են

  • հարկային մարմնում հաշվառվելը,
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,
  • եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։

Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

Share