Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով համաշխարհային շուկայում ոսկու գնանշումները հասել են ռեկորդային մակարդակի: Վերջին վեց առևտրային շրջանների ընթացքում գրանցվել է ոսկու գնի աննախադեպ աճ՝ մինչև 1802,80 ԱՄՆ դոլար/ունցիա: Սակայն, վերջին մեկ շաբաթվա արդյուքներով ոսկու գինը կրճատվել է 1,91%–ով և կազմել 1787,79 ԱՄՆ դոլար/ունցիա:  FOREX CLUB-ի վերլուծաբանների գնահատմամբ` վերջին հանգամանքը պայմանավորված է ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշների և արված կանխատեսումների «վատացմամբ»: Կանխատեսվում է, որ ընթացիկ շաբաթվա արդյունքներով ոսկու գինը կկազմի 1745,0 ԱՄՆ դոլար/ունցիա:

Միևնույն ժամանակ, ֆյուչերսների շուկայում պղնձի գինը կրճատվել է 2,65%-ով և կազմել 3,469  ԱՄՆ դոլար/ֆունտ: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի  3,32–3,75 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում:

Share